Ինչպես հաղորդում է The Times-ը, Մադրիդի «Ռեալը» Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար պատրաստվում է գայթակղիչ առաջարկ անել «Տոտտենհեմին»:
Աղբյուրի հաղորդմամբ, գլխավոր մարզչի պաշտոնում Կարլո Անչելոտիի նշանակումից հետո, «Ռեալը» պատրաստ է ակտիվ մտնել տրանսֆերային շուկա:
Հաղորդվում է, որ «Ռեալը» Բեյլի համար բացի գումարը, կառաջարկի նաև իր երկու ֆուտբոլիստներին՝ պաշտպան Ֆաբիո Կոենտրաոյին և հարձակվող Գոնսալո Իգուաինին: Այս պարագայում գործարքը գնահատվում է 85 մլն ֆունտ:
Նշենք, որ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն այս երկու ֆուտբոլստների ծառայություններով հետաքրքրված էր «Չելսիում» աշխատած ժամանակ:
Միաժամանակ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ իր ակումբը հաղթել է «Մալագայի» երիտասարդ կիսապաշտպան Իսկոյի համար մղվող պայքարում: Գործարքը պաշտոնապես կկայանա հաջորդ շաբաթ: