«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը «Մադրիդի Ռեալի» հաջորդ մարզչի թեկնածուների թվում երրորդն է:
Ինչպես հաղորդում է AS պարբերականը, «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լրջորեն հավատում է 35-ամյա պորտուգալացու պոտենցիալին, ում ղեկավարությամբ «Տոտտենհեմը» մրցաշրջանն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Սակայն Ժոզե Մոուրինյոյին փոխարինողների ցուցակում Վիլաշ-Բոաշը զիջում է Յուպ Հայնկեսին և Կարլո Անչելոտիին:
Խոսվում է նաև, որ «Ռեալը» կարող է «Տոտտենհեմից» ռեկորդային գնով ձեռք բերել Գարեթ Բեյլին: Մադրիդյան ակումբը պատրաստ է ուելսցի վինգերի համար 80 մլն ֆունտ վճարել: