Պրեմիեր Լիգայի նորեկ «Ռեդինգը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից 9 տուր առաջ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Բրայան Մակդերմոտտին:
51-ամյա Մակդերմոտտը անցած մրցաշրջանում կարողացավ «Ռեդինգին» տեղափոխել Պրեմիեր Լիգա, սակայն վերջին չորս խաղերում թիմի կրած պարտությունը որոշեց անգլիացի մասնագետի ապագան:
Այժմ «Ռեդինգը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը և 17-րդ տեղում գտնվող «Աստոն Վիլլայից» հետ է 4 միավորով:
Ակումբի ռուս սեփականատեր Անտոն Զինգարևիչն այժմ նոր մարզիչ է փնտրում:
Ավելացնենք, որ Բրայանը «Ռեդինգում» իր գործունեությունը սկսել է հեռավոր 2000թ-ին: Այդ ժամանակ Մակդերմոտտը աշխատում էր որպես սկաուտ: 2010թ-ի հունվարին, գլխավոր մարզչի պաշտոնում Բրայանը փոխարինեց Բրենդան Ռոջերսին: