Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Մադեյսկի» մարզադաշտում միմյանց հանդիպեցին առաջնության երկու անհաջողակներ «Ռեդինգը» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը»:
Թիմերը մինչ այս խաղը տեսականորեն պահպանում էին Անգլիայի բարձրագույն առաջնությունում մնալու հնարավորություն: Սակայն խաղն ավարտելով ոչ-ոքի հաշվով (0:0)՝ թիմերը պաշտոնապես հրաժեշտ տվեցին Պրեմիեր Լիգային:
Վտանգավոր գոտու մյուս թիմը «Ուիգան Ատլետիկն» է, որից ընդամենը 2 միավոր ավել ունի «Աստոն Վիլլան»: Նշենք, որ այս թիմերը միմյանց կհանդիպեն վերջին տուրում: