Հարի Ռեդնապի ներկայացուցիչը հաստատել է, որ անգլիացի մասնագետը բանակցություններ է սկսել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հետ:
«ՔՊՌ»-ն գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Մարկ Հյուզին: Եվ արդեն բրիտանական թերթերը գրում էին Ռեդնապի մասին:
Հիշեցնենք, որ Ռեդնապի վերջին ակումբը «Տոտենհեմն» է, որտեղից հեռացվեց անցած ամառ:
Հիմա «ՔՊՌ»-ն գտնվում է վերջին հորիզոնականում և չորս միավոր հետ է 19-րդ հորիզոնականում գտնվող Սաութհեմպտոնից: Ռեդնապը 2008թ-ին հենց այս դիրքում ընդունեց «Տոտենհեմը» և մրցաշրջանը ավարտեց Եվրոպա Լիգայի գոտում: Իսկ հաջորդ տարի կարողացավ նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր: