«Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը պատմել է, թե ինչպես է գլխավոր մարզիչ Միկել Արտետան մոտիվացրել թիմին «Նյուքասլի» հետ հանդիպման համար:
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի նախավերջին խաղում «Արսենալը» 2:0 հաշվով պարտություն կրեց Սենթ Ջեյմս Պարկում, որի պատճառով «Տոտտենհեմը» կարողացավ առաջ անցնել «զինագործներից» և տեղ զբաղեցնել լավագույն քառյակում:
Հիշողությունը թարմացնելու համար Արտետան իր խաղացողներին ցուցադրեց տեսանյութեր Amazon-ի «Ամեն ինչ կամ ոչինչ» վավերագրական ֆիլմից, և դա ոգեշնչեց «զինագործներին»:
«Այսօր հանդերձարանում մենք զգում ենք անսահման հպարտություն և մի փոքր թեթևություն»։
«Մարզիչը մեզ ցույց տվեց մի հատված անցյալ տարվա վավերագրական ֆիլմից, ցույց տվեց բոլորիս դեմքերը»:
«Երբ մենք դուրս եկանք հյուրանոցից, մենք բուռն ցանկություն ունեինք չկրկնել նույն սխալները»,- Ռեմսդեյլի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։