«Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը ներկայիս ակումբի հետ:
31-ամյա Լամբերտը անգլիացիների շրջանում Պրեմիեր Լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: Նա խփել է 13 գնդակ: Այժմ ֆուտբոլիստը կմնա «Սաութհեմպտոնում» մինչև 2016 թվականը:
-Բացարձակապես գոհ եմ, որ հաջորդ երեք տարիները կանցկացնեմ «Սաութհեմպտոնում»: Այս ակումբը մեծ հավակնություններ ունի: Դա է գլխավոր պատճառներից մեկը, որ նոր պայմանագիր կնքեցի: Հենց դրա համար եմ ուզում ավարտել կարիերաս այս ակումբում:
Հիանալի շաբաթ էր, որը սկսվեց գոլով և «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակով և այժմ ավարտվում է նոր պայմանագրով: Ես մեծ հաճույք եմ ստանում իմ խաղից: Հույս ունեմ, որ կշարունակեմ դա անել հաջորդ երեք տարիների ընթացքում: Ցանկանում եմ, որ թիմն ավելի մեծ հաջողությունների հասնի,- հայտնել է Լամբերտը: BBC