«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը հայտնել է, որ չնայած իր պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի, նա ցանկանում է մնալ «Օլդ Թրաֆորդում»:
Ֆերդինանդը «Յունայթեդում» է արդեն 10 տարի, սակայն այս մրցաշրջանի ավարտին կլրանա նրա պայմանագիրը ակումբի հետ:
Առաջ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքսը հայտնել էր, որ 34-ամյա պաշտպանին կարող է առաջարկեն միայն 12 ամսվա պայմանագիր:
Վերջին ժամանակները ակտիվորեն խոսվում է, որ Ռիոն կարող է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվել ամերիկյան կամ ասիական որևէ ակումբ, որտեղ կավարտի կարիերան:
-Իհարկե, ես կցանկանամ մնալ: «Յունայթեդը» մեծ ակումբ է: Ցանկանում եմ հետագայում էլ լինեմ ակումբի համար պահանջված ֆուտբոլիստ:
Այս պահին մենք չենք բանակցում նոր պայմանագրի շուրջ,- ասել է Ֆերդինանդը: Sky Sports