«Սելթիկի» գլխավոր մարզիչ Նիլ Լեննոնը խոստովանել է, որ հետաքրքրված է «Աստոն Վիլլայի» պաշտպան Ռիչարդ Դանի ծառայություններով:
Հայտնի է, որ բիրմինգհեմցիների գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը 33-ամյա պաշտպանի կարիքը չունի, ով վերջին մրցաշրջանն ամբողջությամբ բաց թողեց վնասվածքի պատճառով և որի պայմանագիրը լրանում է մոտակա ժամանակում: Դանին իր կազմում կարող է ներգրավել Շոտլանդիայի չեմպիոնը:
-Մենք դեռևս այդ ուղղությամբ ոչինչ չենք արել: Ռիչարդն առողջական խնդիրներ ուներ, նա երկար ժամանակ չի խաղացել, դրա համար էլ ես չգիտեմ՝ ինչ վիճակում է նա գտնվում:
Այո, երկար տարիներ մենք այդ կարգի ֆուտբոլիստների հետ պայմանագրեր չենք ստորագրում, սակայն Դանն այլ հարց է. նա այն ֆուտբոլիստն է ում ես վաղուց գիտեմ, և ում խաղը միշտ հավանել եմ,- հայտնել է Լեննոնը Sky Sports-ին: