«Նորվիչ Սիթիի» կիսապաշտպան Ռոբերտ Սնոդգրասը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Հալլ Սիթիի» երկրորդ նորեկը: Այս մասին հաղորդում է «վագրերի» պաշտոնական կայքը:
Շոտլանդացի ֆուտբոլիստը Սթիվ Բրյուսի թիմի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
-Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվեցի այս ակումբ: Սա նոր շրջան է իմ և իմ ընտանիքի համար, և ես անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին,- «Հալլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Սնոդգրասը: