• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մանչինի. «Պանտիլիմոնն արժանի է եզրափակչում խաղալու»

Կոստել Պանտիլիմոն«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վերջնականապես հաստատել է, որ Անգլիայի գավաթի եզրափակչում դարպասում խաղալու է Կոստել Պանտիլիմոնը:

«Քաղաքայինների» գավաթային բոլոր նախորդ հանդիպումներում խաղացել է հենց ռումինացին: Այս կերպ «Սիթիի» մարզչական շտաբը հանգիստ էր տալիս հիմնական դարպասապահ Ջո Հարտին:

-Մենք սա որոշել ենք մրցաշրջանի սկզբին: Կարծում եմ, որ Պանտիլիմոնն արժանի է, որ խաղա…

Ինչ վերաբերվում է Ջոյին, ապա նա երկու տարի առաջ հաղթել է Անգլիայի գավաթում, անցած տարի՝ Պրեմիեր Լիգան և ընդհանրապես Անգլիայի լավագույն դարպասապահն է: Ինձ թվում է, որ նա պետք է երջանիկ լինի, որ իրեն փոխարինողը հանդես է գալու նման մեծ խաղում,- հայտնել է մասնագետը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր