Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ պաշտպան Ջոն Թերրին չի պատրաստվում վերականգնել միջազգային կարիերան:
Ինչպես հայտնի է, դեռ սեպտոմբերին Թերրին հայտնեց հավաքականից հեռանալու մասին՝ որպես բողոքի նշան Ֆուտբոլի ասոցացիայի ցանկությանը՝ պատժելու նրան «ՔՊՌ»-ի խացացող Անտոն Ֆերդինանդին արված ռասիստական արտահայտությունների համար:
Այս ամռանը Ֆուտբոլի ասոցացիան նոր նախագահ է ունենալու: Շշուկներ են պտտվում, որ Ջոնը կարող է վերադառնալ հավաքական: Մինչդեռ Հոջսոնը հերքել է այդ լուրը:
-Ջոնը զանգեց ինձ, երբ այս պատմությունները սկսվեցին, և ես կարող եմ հայտնել, որ նա Ռիո Ֆերդինանդի նման ավարտել է կարիերան հավաքականի կազմում: Եթե մենք հայտնվենք ծայրահեղ իրավիճակում, ապա կդիմենք նրան: Բայց… սա մեծ «բայց» է՝ մենք պետք է առաջ շարժվենք:
Ժամանակն է աջակցել այն տղաներին, ովքեր իմ կարծիքով կմեկնեն Բրազիլիա և հաջողության կհասնեն: Սակայն չեմ պատրաստվում խաղացնել բացառապես երիտասարդներին: Եթե ցանկանամ խաղացնել Մայքլ Դոուսոնին կամ Ֆրենկ Լեմպարդին, ապա տարիքը նշանակություն չի ունենա,- հայտնել է Հոջսոնը: ESPN