Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ Ուկրաինայի հետ Կիևում կայանալիք խաղը հավասար կլինի գավաթային եզրափակչի:
Այս պահին անգլիացիները միայն խփած և բաց թողած գոլերի տարբերության շնորհիվ են առաջին տեղում, սակայն Ուկրաինայի հավաքականը դեռ լուրջ վտանգ է ներկայացնում «երեք առյուծների» համար:
-Երկու հավաքականներն էլ շատ ուժեղ են և յուրքանչյուրն էլ կարող է խմբում առաջին տեղը գրավել, դրա համար այս խաղը նման կլինի գավաթային եզրափակչի: Պետք է լավ խաղալ, որպեսզի հաղթանակով տուն վերադառնալ:
Մենք որևէ կասկած չունենք մեր առջև դրված նպատակների հետ: Մենք հստակ գիտենք, որ պետք է հասնենք ցանկալի արդյունքի: Մեր ֆուտբոլիստները կարող են ցուցադրել այն խաղը, որը նրանցից են սպասում,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: