«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը կարծում է, որ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «կարմիր սատանաների» վինգեր Լուիշ Նանիի հեռացումը ճիշտ որոշում էր:
Պորտուգալացու կարմիր քարտը վճռեց խաղի ելքը: Օգտագործելով թվային առավեկությունը «Ռեալը» կարողացավ հաղթել 1:2 հաշվով և դուրս գալ 1/4 եզրափակիչ:
Ֆուտբոլային մասնագետների մի մասը կարծում է, որ թուրք մրցավար Ջյունեյտ Չաքիրի որոշումը սխալ էր: Սակայն Քինը վստահ է, որ մրցավարը կատարել է խախտմանը համարժեք որոշում:
-Մրցավարը ճիշտ որոշում է կայացրել: «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կարող են մի ամբողջ օր բանավիճել և հակառակը համոզել, սակայն դա վտանգավոր խաղ էր:
Կարևոր չէ՝ պատահական էր, թե միտումնավոր: Դա ոչ մի նշանակություն չունի,- ITV հեռուստաընկերության եթերում ասել է Քինը: