Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Ռուբինի» և «Չելսիի» միջև կայանալու է ոչ թե Կազանում, այլ Մոսկվայում:
Ապրիլի 11-ին «Ռուբինն» ու «Չելսին» որոշելու են, թե ով է շարունակելու պայքարը կիսազրափակչում: Մինչ այսօր պարզ չէր, թե որտեղ է անցկացվելու հանդիպումը:
Վերջապես այսօր արդեն վերջնական որոշում կայացվեց: ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներն այցելել են «Ռուբինի» մարզադաշտ Կազանում և որոշել են խաղը տեղափոխել Ռուսաստանի մայրաքաղաք: Այս մասին հայտնում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Այսպիսով, «Ռուբինն» ու «Չելսին» խաղալու են Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Հենց այստեղ վերջերս խաղացին «Նյուքասլն» ու «Անժին» (0:0): Այս մարզադաշտում 2008 թվականին «ազնվականները» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին»: