«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունիի և նախկին բռնցքամարտիկ Ուեյդ Բարետի հակամարտության պատմությունն անսպասելի զարգացում է ստացել։ Երեկ երեկոյան ֆուտբոլիստը մեկ հարվածով գետնին է տապալել երկումետրանոց ըմբշամարտիկին։
Հիշեցնենք, որ անցած տարի Բարետը Ռունիին սիմուլյացիայի համար հրավիրեց մենամարտի։ Երեկ երեկոյան Ուեյնն իր ընկերներ Ռայան Գիգգսի և Դարեն Ֆլետչերի հետ այցելեր էր «Մանչեսթեր Արենա»։
Շոուի ընթացքում առաջին շարքում «կարմիր ստանաների» ավագին տեսնելուց հետո Բարետը բարձրախոսով տարբեր մեղադրանքներ է ուղղել Ռունիին։ Երբ Ուեյդը մոտեցել է իր մրցակցին, նրանից հարված է ստացել դեմքին և հայտնվել հատակին։
Իհարկե, այս ամենը նախօրոք պլանավորված սցենար էր, սակայն, ինչպես հայտնում է Daily Mail֊ը, Բարետը հայտնել է Ռունիի նկատմամբ ռևանշի հասնելու մտադրության մասին։
֊Վաղը առավոտյան ուղևորվում եմ «Օլդ Թրաֆորդ»։ Հուսով եմ՝ Ուեյն Ռունին համարձակություն կունենա հանդիպի հետս։ Իդեպ, ինչ որ մեկը գիտի՞ Ֆիլ Բարդսլիի համարը,֊ թվիթերյան իր էջում գրել է Բարետը։