«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ամռանը ցանկանում է սկսել բանակցություններն ակումբի հետ նոր` երկարաժամկետ պայմանագրի շուրջ:
Ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ Մանչեսթերյան ակումբից: Նա իր ապագան տեսնում է միայն Պրեմիեր Լիգայում, չնայած որ ֆրանսիական «ՊՍԺ»-ն հետաքրքրվում է իրենով:
Հարձակվողի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2014/15 մրցաշրջանը: Համաձայն այս գործարքի՝ Ռունին շաբաթական 250 հազար ֆունտ աշխատավարձ է ստանում: