• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սական կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հաստատել է, որ եզրային Բուկայո Սական կարող է մասնակցել կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը:

Անցած երեքշաբթի «Լենսից» Չեմպիոնների լիգայում «Արսենալի» կրած պարտության 34-րդռոպեյին Սական ստիպված եղավ փոխարինվել:

Չնայած դրան, Բուկայոն հրավիրվել է Անգլիայի հավաքական Ավստրալիայի և Իտալիայի դեմ խաղերին, և Արտետան խոստովանում է, որ 22 ամյա խաղացողը կարող է խաղալ Էմիրեյթսում կիրակի օրը կայանալիք հանդիպմանը:

«Նա դիտարկվում է հանդիպման համար, տեսնենք, թե ինչպես կբարելավվի նրա վիճակը կիրակի օրը»:

«Ակնհայտ է, որ նա պետք է լքեր խաղադաշտը, և դա ոչ մի պարագայում լավ նորություն չի, բայց տեսնենք, թե ինչպես նա կվերականգնվի»:

«Մանրամասներ՞, ինչպես ասացի, նա հասանելի է հանդիպման համար: Այսքանը: Ես բժիշկ չեմ: Այդպես են ինձ ասել»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Արտետան նաև հաստատել է, որ «Սիթիի» դեմ կարող է խաղալ նաև կիսապաշտպան Թոմաս Պարտին, ով բուժել է աճուկը:

Հետաքրքիր փաստեր