«Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղից առաջ «Տոտտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն խոստովանել է, որ «կարմիրների» առաջատար Ֆիլիպե Կոուտինյոն իրեն հիշեցնում է լեգենդար հայրենակից Ռոնալդինյոյին:
Վերջին շաբաթների ընթացքում Լուիս Սուարեսն ստվերի տակ է թողնում իր թիմակիցներին, սակայն Սանդրոն կարծում է, որ «Ուայթ Հարթ Լեյնում» կայանալիք խաղում լուրջ խնդիրներ կստեղծի 21-ամյա Կոուտինյոն:
-Կոուտինյոն Ռոնալդինյոյի պես փոխանցում է կատարում: Նրա փոխանցումները շատ լավն են: Քեզ թվում է թե նա կփոխանցի մի ուղղությամբ, սակայն փոխանցում է մեկ այլ ֆուտբոլիստի:
Նա անում է այն, ինչ՝ Ռոնալդինյոն: Ռոնալդինյոն լավագույն ֆուտբոլիստներից է, սակայն ես կարծում եմ, որ նրանց ոճերը նույնն են: Ես ուրախ եմ դրա համար,- Սանդրոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: