«Տոտտենհեմի» բրազիլացի կիսապաշտպան Սանդրոն վիրահատել է ծունկը: Մոտակա օրերս հայտնի կդառնա, թե ինչքան կբացակայի ֆուտբոլիստը:
23-ամյա բրազիլացին ծնկի վնասվածք էր ստացել շաբաթ օրը կայացած «ՔՊՌ»-ի հետ խաղի հենց առաջին խաղակեսում (0:0): Աջ ոտքի ծունկը բուժելու համար անհրաժեշտ եղավ վիրահատական միջամտություն, որն էլ և արվեց: Շուտով արդեն կկազմվի ապաքինման ծրագիրը:
Պարզ չէ, թե կոնկրետ երբ ֆուտբոլիստը դաշտ կվերադառնա, բայց ամեն դեպքում խոսքը գնում է շաբաթների կամ ամիսների մասին:
Սանդրոն թիմի հիմնական խաղացողներից է: Հնարավոր է, որ ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը դուրս կգա տրանսֆերային շուկա: