«Նյուքասլի» պաշտպան Դավիդե Սանտոնի գործակալը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը կմնա «Սեյնտ Ջեյմս Պարկում»:
Վերջին ժամանակներս մամուլում շատ է խոսվում այն մասին, որ Սանտոնը տեղափոխվում է այս կամ այն իտալական ակումբ: Անձամբ Սանտոնն ինքն էլ դեմ չէ յուղ լցնել կրակի վրա: Վերջերս նա խոստովանեց, որ կդիտարկի հայրենիք վերադառնալու տարբերակը, եթե նրա ծառայություններով հետաքրքրվի «Միլանը»:
Մինչդեռ խաղացողի պաշտոնական ներկայացուցիչ Ռենցո Կոնտրատտոյի խոսքերով Սանտոնը կանցկացնի «Նյուքասլում» առնվազն ևս մեկ մրցաշրջան:
-Կարծում եմ, որ Դավիդեն կմնա Անգլիայում, որովհետև «Նյուքասլը» նրա վրա հույս դնում է հաջորդ մրցաշրջանում:
Ակումբում ենթադրում են, որ նա առաջվա պես առաջընթացի մեծ հնարավորություններ ունի,- հայտնել է գործակալը: