Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում Արսեն Վենգերի սաները հյուրընկալվեցին «Սաութհեմպտոնին»:
«Զինագործները» անհաջող խաղ անցկացրին՝ չկարողանալով հաղթել վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»: Երկու գոլերն էլ խփեցին դաշտի տերերը: 35-րդ րոպեին ուրուգվայցի կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը առաջ մղեց «Սաութհեմպտոնին», իսկ 6 րոպե հետո նրա թիմակից Գիլյերմե դո Պրադոն ինքնագոլով հավասարեցրեց հաշիվը:
Այս խաղից հետո «Արսենալը» վաստակած 34 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում:
Գոլեր. Ռամիրես՝ 35ր, դո Պրադո՝ 41ր (ինքն.)