«Ուդինեզեի» և Կոլումբիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Պաբլո Արմերոյի համար պայքարին միացել են «Սաութհեմպտոնը» և «Արսենալը»:
27-ամյա Արմերոն նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Վեստ Հեմում»՝ մասնակցելով Պրեմիեր Լիգայի ընդամենը հինգ հանդիպման: Փոխարենը Պաբլոն լավ տպավորություն թողեց Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում, որտեղ Կոլումբիան հասավ մինչև 1/4 եզրափակիչ:
Ֆուտբոլիստին մոտ գտնվող աղբյուրը ESPN-ին հայտնել է, որ Պաբլոն ցանկանում է մշտական պայմանագրով վերադառնալ Պրեմիեր Լիգա: Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրության մասին արդեն հայտնել են «Սաութհեմպտոնը» և «Արսենալը»:
Ավելացնենք, որ այս պահին Արմերոյի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ուդինեզեին»: