«Սաութհեմպտոնի» դարպասապահ Արթուր Բորուցն ու գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում են, որ իրենք առաջիկայում կարող են պայքարել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:
Ընթացիկ մրցաշրջանն ակումբի համար բավականին հաջող է ընթանում: Բորուցը ցանկանում է, որ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում «Սաութհեմպտոնն» անձամբ կարողանա մրցել Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:
-Առաջիկա երկու տարիներին ցանկանում եմ «Սաութհեմպտոնի» հետ վերադառնալ Չեմպիոնների Լիգա և կարծում եմ, որ դա լրիվ իրատեսական է: Մենք լավ կազմակերպված թիմ ենք, վստահություն ունենք սեփական ուժերի նկատմամբ: Պատահական չէ, որ վերջին ժամանակներս մեզ հաջողվել է հաղթել «Չելսիին», «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»,- հայտնել է Արթուրը:
Նման կարծիք ունի նաև Պոչետինոն, ով ձմռանն է դարձել ակումբի գլխավոր մարզիչ և այս ընթացքում թիմի հետ վաստակել է հնարավոր 36 միավորներից 17-ը:
Ինչո՞ւ մեկ-երկու տարի անց: Դա կարող է պատահել արդեն հաջորդ տարի: Ինձ թվում է, որ ֆուտբոլում պետք է միշտ լավատես լինենք: Այնպես որ ինչո՞ւ չերազել մեծ ձեռքբերումների և նպատակների մասին:
Մենք հավակնոտ ակումբ ենք և զարգացման հստակ ծրագիր ունենք և այն, թե ինչպիսի ֆուտբոլ ենք ցանկանում խաղալ: Ինչո՞ւ ջանք չթափել այն բանի համար, որ երազանքը դառնա իրականություն,- ասել է Պոչետինոն: