• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սէր Ալեքս. «Բախտավոր ենք, որ չպարտվեցինք»

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը միայն ֆիզիկապես ազդեց իր սաների վրա «Չելսիի» դեմ խաղի ժամանակ:

Անցած երեքշաբթի «մանկունյանցիները» սեփական հարկի տակ պարտվեցին Մադրիդի «Ռեալին» և դուրս մնացին հետագա պայքարից: Սա ցնցող պարտություն էր Սէր Ալեքսի և իր ֆուտբոլիստների համար: Վտանգ կար, որ այս անհաջողությունը կարող է հոգեբանական լարվածություն ստեղծել թիմում: Սակայն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Յունայթեդն» 2:2 խաղաց «Չելսիի» հետ: Խաղի հենց սկզբում «կարմիր սատանաները» խփեցին 2 գնդակ, սակայն երկրորդ խաղակեսում բաց թողեցին 2 գոլ: «Ազնվականները» նույնիսկ հնարավորություն ունեին հաղթանակ կորզելու մրցակցից:

-Մեր բախտը բերեց, որ մնացինք գավաթում: Մեր ոտքերը պարզապես չէին ենթարկվում, իսկ «Չելսին» բավականին լավ էր գործում երկրորդ խաղակեսում:

Մինչդեռ ես չեմ կարող քննադատել իմ թիմին, քանի որ «Ռեալի» հետ խաղի ժամանակ վատնած ուժերը ազդեցին այսօրվա արդյունքի վրա: Սրանում կասկած չկա:

Երկու եզրային պաշտպաններ Ռաֆայելն ու Պատրիսը հոգնել էին: Կենտրոնական կիսապաշտպանները նույնպես:

Մենք շարունակում էինք գնդակ կորցնել, և դրա պատճառով ժամանակը դանդաղ էր ընթանում: Մեզ համար դժվար էր մրցակցի տուգանայինից վերադառնալ սեփականին,- հայտնել է Սէր Ալեքսը MUTV-ին տված հարցազրույցի ժամանակ: