«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ իր թիմը «Ռեալի» հետ խաղի ժամանակ չպետք է վախենա իրենց նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուից:
Հենց Ռոնալդուն թիմերի առաջին հանդիպման ժամանակ հավասարեցրեց հաշիվը (1:1): Սակայն Ֆերգյուսոնը «կարմիր սատանաներին» կոչ է անում չվախենալ Ռոնալդուից և հույս է հայտնել, որ ինչպես նախորդ խաղում, այս անգամ էլ Ռաֆայել դա Սիլվան հաջող կխաղա Կրիշտիանուի դեմ:
-Եթե մենք անհանգստանանք վտանգից, որը կարող է առաջացնել Ռոնալդուն, ապա կմոռանանք այն ամենի մասին, ինչ մենք կարող ենք անել:
Հուսով եմ «Ռեալի» հետ առաջին խաղում Ռաֆայելի ձեռք բերած փորձը կօգնի այս խաղում,- ասել է Ֆերգյուսոնը: BBC