«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ իրեն գոհացնում է Ուեյն Ռունիի խաղը, սակայն ոչ արդյունավետությունը:
Ընթացիկ մրցաշրջանում Ուեյնը ավելի շատ խաղում է որպես հետ քաշված հարձակվող կամ փլեյմեյքեր:
Պրեմիեր Լիգայի 14 տուրում Ռունին ընդամենը երեք անգամ է աչքի ընկել:
-Ես գոհ եմ նրա խաղից, նրա մոտ ամեն ինչ կարգին է: Նա շատ լավ կարող է օգնել թիմին հասնել հաջողության, սակայն մենք ցանկանում ենք, որ նա հաճախ գոլեր խփի,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Sun-ը: