«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ հարձակվող Ռոբին վան Պերսին երբեք չի մտածել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին:
Ավելի վաղ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել էր, որ անցած ամռանը վան Պերսին եղել է իրենց տրանսֆերային նպատակների մեջ և մոտ էր իրենց ակումբ տեղափոխվելուն: Մինչդեռ այդ ժամանակ հոլանդացին «Արսենալից» տեղափոխվեց «Յունայթեդ»:
Մանչեսթերյան դերբիից առաջ Սէր Ալեքսն ակնարկել է, որ ֆուտբոլիստը նույնիսկ չի մտածել «Սիթի» տեղափոխվելու մասին:
-Ռոբինը երբեք չի պատրաստվել տեղափոխվել այնտեղ, նույնիսկ հիպոթետիկ տեսանկյունից:
Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում մեզ մոտ՝ ապացուցելով, որ իսկապես բարձրակարգ խաղացող է:
Եթե նույնիսկ նա գոլ չի խփում, միևնույնն է նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է,- հայտնել է մասնագետը: Sky Sports