«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոսել է Ֆիլ Ջոնսի վնասվածքի հետևանքների մասին:
-Մենք տքնաջան աշխատում ենք, սակայն ամեն դեպքում քիչ հավանական է, որ Ֆիլը կհասցնի ապաքինվել մինչև «Ռեալի» դեմ հանդիպումը: Հավանականությունը շատ քիչ է,- հայտնել է Սէր Ալեքսը:
Հիշեցնենք, որ «մանկունյանցիների» պաշտպանը կոճի վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի 5-րդ փուլում կայացած «Ռեդինգի» դեմ խաղի ժամանակ (2:1): Նշենք նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալ Մադրիդի» միջև կայանալիք պատասխան հանդիպումը մարտի 5-ին է: