«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի պատժվելու մրցավարական անձնակազմի վրա ճնշում գործադրելու համար:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Նյուքասլ» խաղում (4:3) Սէր Ալեքսը պարբերաբար դժգոհում էր Մայք Դինի և նրա օգնականների գործողություններից:
«Յունայթեդի» մարզչի համբերության բաժակը լցվեց հատկապես այն պահին, երբ եզրային մրցավարը արձանագրեց խաղից դուրս վիճակ Պապիս Սիսեի մոտ Ջոննի Էվանսի ինքնագոլի ժամանակ: Ըստ մարզչի` նա չկարողացավ ապացուցել Դինին իր տեսակետը, երբ նա որոշում էր հաշվել գոլը, թե ոչ:
Սակայն մրցավար Դինը բողոք չի ներկայացրել Սէր Ալեքսի գործողությունների վերաբերյալ: Այսպիսով, Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հիմքեր չունի պատժելու «Յունայթեդի» գլխավոր մարզչին: