«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ այս ամռանը պատրաստվում է իր թիմ հրավիրել ընդամենը «մեկ-երկու» նորեկի:
Մարզիչն արդեն իր տրամադրության տակ ունի հիանալի թիմ` երիտասարդ և խոստումնալից խաղացողներով:
-Հնարավոր է՝ մենք հրավիրենք մեկ-երկու նորեկի: Պետք է հիշել, որ մենք ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնցից առաջընթաց ենք ակնկալում: Պետք է հաշվի առնել դա: Մենք պետք է հաշվի առնենք նաև մի քանի խաղացողների տարիքը և պաշտպանենք այդ:
Գլխավորը, որ մենք գիտենք, այն է, թե ինչպիսի իրավիճակում ենք: Հարմարավետ ենք մեզ զգում: Ուժեղ և մեծ թիմ ունենք: Մենք չենք ցանկանում արժեզրկել թիմին, որովհետև շատ դժվար է բոլոր խաղացողներին երջանկացնել, երբ այդքան շատ ֆուտբոլիստներ ունես: Ժամանակ առ ժամանակ դա պատահում էր ընթացիկ մրցաշրջանում,- հայտնել է Սէր Ալեքսը: The Guardian