Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից, ցանկություն է հայտնել Գարի Նևիլին տեսնել «Յունայթեդի» հաջորդ մարզիչ Դևիդ Մոյեսի մարզչական շտաբում:
Ինչպես հայտնի է, այս պահին Նևիլը Ռոյ Հոջսոնին օգնում է Անգլիայի ազգային հավաքականում: Գարին դեռ ընտրություն չի կատարել, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կընտրի «Յունայթեդը», որին երկրպագում է ամբողջ սրտով:
The Guardian-ի հաղորդմամբ, Սէր Ալեքսը ցանկանում է Մոյեսի մարզչական շտաբում տեսնել նաև Փոլ Սքոուլզին, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան: Այս հարցում Սէր Ալեքսը ընդունում է Մյունխենի «Բավարիայի» կիրառած մոդելը, որը տարբեր աշխատանքներով ակումբում է պահում իր նախկին ֆուտբոլիստներին: