«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի համար հեշտ չի եղել բացատրել կիսապաշտպաններ Նանիին և Էշլի Յանգին, թե ինչու չեն մասնակցում «Ռեալի» դեմ խաղին: Չորեքշաբթի երեկոյան «մանկունյանցիները» հյուրընկալվել էին «Ռեալին» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին, որն ավարտվեց 1:1 հաշվով:
Նանին և Յանգը նույնիսկ չէին հայտնվել «Յունայթեդի» հայտացուցակում: Ակնհայտ է, որ երկու խաղացողներն էլ դժգոհ են մնացել:
-Շատ խաղացողներ հիասթափված մնացին: Նանին և Յանգը իրենց հավաքականների խաղացողներ են, և ինձ համար հեշտ չէր բացատրել նրանց, թե ինչու նրանց չընդգրկեցի թիմում,- հայտնել է Սէր Ալեքսը Daily Express-ին տված հարցազրույցի ժամանակ:
Այդ խաղին չմասնակցեց նաև Խավիեր Էրնանդեսը: Սէր Ալեքսը որոշեց մեկ հարձակվողով հանդես գալ հարձակման սուր գծում, այդ իսկ պատճառով մեքսիկացին մնաց պահեստային նստարանին:
-Ես բացատրեցի Չիչարիտոյին, որ Ռոբին վան Պերսին մեր գլխավոր հարձակվողն է, և մեզ անհրաժեշտ էր մեկը, որ օգնի նրան խորքից,- ավելացրել է մասնագետը: