• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սթիվեն Թեյլորը «Նյուքասլից» հեռանալու մտադրություն չունի

Սթիվեն Թեյլոր«Նյուքասլի» պաշտպան Սթիվեն Թեյլորը հայտնել է, որ չի պատրաստվում փոխել ակումբը, քանի որ «Սեյնտ Ջեյմս Պարկում» իրեն ամեն ինչ դուր է գալիս:

Որոշ տեղեկությունների համաձայն, «կաչաղակների» սանի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Ֆուլհեմը» և ֆրանսիական «Մարսելը»: Սակայն Թեյլորն իր ապագան կապում է բացառապես «Նյուքասլի» հետ, որտեղ «շարունակում է ապրել երազանքով»:

-«Նյուքասլում» խաղալը լավագույն բանն է, որ երբևէ ինձ հետ պատահել է: Ես դեռևս ապրում եմ երազանքով, որն ունեն այս քաղաքի բոլոր երիտասարդները:

Չեմ կարող նկարագրել այն ամենն, ինչ զգում եմ 52 հազար երկրպագուների ներկայությամբ խաղում: Դա այն է, ինչին ես միշտ ձգտել եմ,- Թեյլորի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: