Անգլիայի ազգային հավաքականի ավագ Սթիվեն Ջերարդը խոստովանել է, որ նրան չի անհանգստացնում Չեռնոգորիայի գլխավոր մարզիչ Բրանկո Բրնովիչի մեկնաբանությունները, որն արել է անգլիացիների հետ կայանալիք խաղից առաջ:
Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Բրնովիչը քննադատել է մրցակցին: Մասնավորապես մարզիչը մեղադրել է անգլիացիներին երկար փոխանցումների տակտիկան օգտագործելու համար: Ինչպես նաև նա հայտնել է, որ այսօրվա խաղին անգլիացիներն ավելի են վախենում, քան իր սաները:
-Թվում է, որ նրանք ամենաշատն այսօր հետաքրքրված են հենց այս արտահայտություններով: Մինչդեռ խոսակցությունները խաղեր չեն հաղթում:
Իրականում, ինձ համար միևնույնն է, թե նրանք ինչ են ասել իրենց մամլո ասուլիսի ընթացքում: Անկեղծ ասած, ես նույն կարծիքն ունեմ նաև մեր վերաբերյալ:
Ամենաշատն ինձ անհանգստացնում է այն, թե ինչպիսի վիճակով են իմ թիմակիցները մոտենում այս խաղին,- հայտնել է Ջերարդը: ESPN