Երկու գնդակի առավելությունը կորցնելով՝ «Մանչեսթեր Սիթին» ստիպված եղավ բավարարվել «Կրիստալ Փելեսի» դեմ տնային ոչ-ոքիով՝ 2:2։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է այն նույն խաղացողների օգնությանը, ովքեր անցած տուրում հայտնվել էին մեկնարկային կազմում «Լյուտոնի» դեմ խաղում (1:2):
Վնասվածքից ապաքինված Դին Հենդերսոնը դուրս եկավ պաշտպանելու «արծիվների» դարպասը՝ փոխարինելով Սեմ Ջոնսոնին։ Իրենց հնարավորությունը ստացան նաև Տայրիկ Միտչելը, Ջայրո Ռիդևայլդը, Մայքլ Օլիսը և Ժան-Ֆիլիպ Մատետան։
«Մանչեսթեր Սիթի» 2 – 2 «Կրիստալ Փելես»
Գոլեր՝ Գրիլիշ, Լյուիս – Մատետա, Օլիս
Դեղին՝ Էդերսոն – Անդերսեն