«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուին՝ որպես Պեպ Գվարդիոլայի հնարավոր իրավահաջորդի:
Օրեր առաջ Յուրգեն Կլոպը հայտարարեց այս մրցաշրջանի ավարտից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Հաջորդ մրցաշրջանում «Սիթին» կարող է ստիպված լինել նոր մարզիչ փնտրել, քանի որ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։
Ավելի վաղ Գվարդիոլայի հավանական փոխարինողներ էին համարվում Միկել Արտետան՝ «Արսենալից», Ռոբերտո Դե Զերբին «Բրայթոնից» և Վինսենտ Կոմպանին «Բերնլիից»:
Այնուամենայնիվ, The Telegraph-ը պնդում է, որ Պոստեկոգլուն, ով տպավորել է Էթիհադի ղեկավարներին իր շքեղ հարձակողական խաղաոճով, լավ հնարավորություն ունի առաջարկ ստանալ «Սիթիից», եթե Գվարդիոլան չերկարաձգի պայմանագիրը:
Պոստեկոգլուն միայն անցած ամառ է սկսել մարզել «Տոտտենհեմը»՝ կնքելով չորս տարվա պայմանագիր: Անգեն այս պահին չափազանց երջանիկ է Հյուսիսային Լոնդոնում, բայց «Սիթիում» աշխատելու գրավչությանը դժվար կլինի դիմակայել: