«Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «ՌԲ Լեյպցիգի» հետ պաշտպան Յոշկո Գվարդիոլի գնի շուրջ:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «ՌԲ Լեյպցիգը» համաձայնել է Գվարդիոլին «Սիթի» բաց թողնել 90 միլիոն եվրոյի դիմաց (77,6 միլիոն ֆունտ): Գործարքը չի ներառում որևէ բոնուս:
Այսպիսով, Գվարդիոլը չի խլի աշխարհի ամենաթանկ պաշտպանի տիտղոսը Հարի Մագուայրից, ում համար «Մանչեսթեր Յունայթեդը» ստիպված է եղել վճարել 80 մլն ֆունտ ստերլինգ։
Հարկ է նշել, որ Գվարդիոլին վաղուց են ուղարկում Պրեմիեր լիգա: Օրինակ, անցյալ ամառ «Չելսին» և «Տոտտենհեմը» դասում էին Յոշկոյի գնորդների շարքերին:
Սպասվում է, որ 21 ամյա խորվաթն այս շաբաթ կմեկնի Անգլիա՝ բուժզննում անցնելու և պայմանագիր կնքելու «Սիթիի» հետ:
Գվարդիոլը կլինի Խոսեպ Գվարդիոլայի երկրորդ նորեկը այս ամառվա ընթացքում։ Պատուհանի ընթացքում նրանից առաջ ակումբ է ժամանել միայն Խորվաթիայի հավաքականում նրա թիմակից Մատեո Կովաչիչը, ում գործարքը գնահատվում է 30 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Գվարդիոլի գնման ավարտից հետո «Սիթին» պատրաստ կլինի բաց թողնել Էմերիկ Լապորտին, ով պատրաստվում է լքել ակումբը՝ կանոնավոր խաղաժամանակ ստանալու համար: