«Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչները մեկնել են Բրազիլյա բանակցելու Նեյմարի տրանսֆերի համար:
«Սանտոսի» տաղանդավոր աստղին իրենց կազմում են ցանկանում տեսնել եվրոպական այնպիսի գրանտներ, ինչպիսին «Բարսելոնան» է, «Ռեալ Մադրիդը», «Չելսին» և «ՊՍԺ»-ն:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր Telegraph պարբերականը, «Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը մեկնել է Բրազիլյա բանակցելու Նյեմարի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Ակումբը պատրաստ է 20-ամյա հարձակվողի համար վճարել 32 մլն ֆունտ, սկայն տեղափոխությունը տեղի կունենա ամռանը:
Անձամբ ֆուտբոլիստը պատրաստ է Բրազիլիայում մնալ մինչև 2014 թվականը և տեղափոխվել Եվրոպա միայն աշխարհի առաջնությունից հետո: