Խաղի կեսը տասը հոգով խաղալով՝ «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ:
«Սիթիի» մեկնարկային կազմ վերադարձան Յոշկո Գվարդիոլը, Մանուել Ականջին և Ժերեմի Դոկուն՝ փոխարինելով Նաթան Ակեին, Սերխիո Գոմեսին և Բերնարդու Սիլվային։
«Անտառապահների» մարզիչ Սթիվ Կուպերը փոխել է նախորդ հանդիպման խաղացողների կեսին` վստահելով Վիլլի Բոլիին, Մուսա Նիակատային, Նունո Տավարեսին, Սերժ Օրիերին և Նիկոլաս Դոմինգեսին: