Ռոբերտո Սոլդադոն խոստովանել է, որ առայժմ չի արդարացնում «Տոտտենհեմի» երկրպագուների հույսերը, սակայն մտադիր է դա փոխել:
Անցած ամռանը «Տոտտենհեմը» Իսպանիայի ազգային հավաքականի 26-ամյա հարձակվողի համար «Վալենսիային» վճարեց 26 մլն ֆունտ, ով ընդամենը 10 անգամ է աչքի ընկել, որից 5-ը` 11 մետրանոցից:
Եվրոպա Լիգայում «Դնեպրի» դեմ արտագնա խաղում Սոլդադոն անհավանական վրիպում թույլ տվեց՝ չկարողանալով չորս մետրից գրավել դարպասը: Սակայն նա ցանկանում է ապացուցել, որ լոնդոնյան ակումբը չի սխալվել գնելով իրեն:
-Շատ շնորհակալ եմ աջակցության համար: Ես վստահ եմ, որ մենք կհաղթեինք, եթե ես իրացնեի այդ պահը: Ես գիտեմ, որ մարդիկ ինձնից շատ են սպասում և ես դեռ չեմ արդարացրել այդ սպասելիքները: Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել հանուն այդ մարդկանց,- թվիթերյան իր էջում գրել է Սոլդադոն: