«Սուոնսի Սիթին» իր դարպասապահ Միխել Վորմին, պաշտպան Բեն Դեյվիսին և հարձակվող Վիլֆրիդ Բոնիին «Տոտտենհեմին» վաճառելու համար 50 մլն ֆունտ է պահանջում:
Wales Online-ի տեղեկություններով, ուելսյան ակումբն ամենից շատ ցանկանում է թիմում պահել Բոնիին, ով «Լիբերթի» տեղափխվելուց հետո 25 գոլ է խփել: «Կարապները» հուսով են, որ Բոնիի համար պահանջվող 25 մլն ֆունտը կվախեցնի լոնդոնցիներին:
Փոխարենը «Տոտտենհեմը» «Սուոնսիի» ձախ պաշտպան Բեն Դեյվիսին գնելու լավ շանսեր ունի, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 8-12 մլն ֆունտ: «Սուոնսին» պատրաստ է 6 մլն ֆունտով Հյուսիսային Լոնդոն ուղարկել նաև իր առաջին համար Միխել Վորմին:
Ավելացնենք, որ «Սուոնսին» Դեյվիսին և Վորմին փոխարինող արդեն ունի: Պաշտպանության ձախ եզրում կարող է խաղալ Նիլ Թեյլորը, իսկ դարպասը կվստահվի «Արսենալի» նախկին դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկիին: