Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Սուոնսին» ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպան Ջոնատան դե Գուզմանի տրանսֆերն ամբողջությամբ:
Ավարտված մրցաշրջանում կանադական ծագմամբ հոլանդացին վարձավճարով հանդես է եկել «Սուոնսիում», մինչ «Վիլյառեալը», որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները, պայքարում էր իսպանական բարձրագույն առաջնություն վերադառնալու համար:
Դե Գուզմանը և «Սուոնսին» ամբողջ մրցաշրջանում հայտնում էին, որ ցանկանում են իրականացնել տրանսֆերն ամբողջությամբ, իսկ բոլորովին վերջերս, պարզվեց, որ «Վիլյառելաը» ևս ցանկանում է վաճառել 25-ամյա կիսապաշտպանին, չնայած Լա Լիգա վերադառնալուն:
Միևնույն ժամանակ «կարապները» դեռևս հստակ առաջարկ չեն կատարել Ջոնատանին գնելու համար: Իսպանական ակումբին մոտ աղբյուրի տեղեկության համաձայն, «Սուոնսին» մինչև հունիսի 20-ը ժամանակ ունի ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունն օգտագործելու համար: