«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպն այս ձմեռ կարող է ուժեղացնել իր թիմը նոր խաղացողներով: Ակումբի նախագահ Ջենկինսը տրամադրելու է 10 մլն ֆունտ տրանսֆերային պատուհանի համար:
Այս պահին թիմը գտնվում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականում: «Սուոնսիի» մի շարք ֆուտբոլիստներ, հատկապես Միչուն, այս մրցաշրջանում լավ տպավորություն են թողնում: Հենց այդ պատճառով էլ Ջենկինսը պետք է մտածի նրանց չկորցնելու մասին:
Sky Sports-ին տված հարցազրույցում ակումբի նախագահն ասել է.
-Մենք մտադիր ենք ուժեղացնել ակումբի կազմը և ոչ թե թուլացնել: Միքայելին պետք են ընդամենը 1-2 խաղացող, ովքեր միանգամից կմտնեն խաղային ռիթմի մեջ: Իհարկե, հիանալի է գնել ֆուտբոլիստի լավ հեռանկարով, սակայն երկրպագուներն արդյունք են սպասում: