«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ պատրաստվում են բանակցություններ սկսել Ջոնատան Դե Գուզմանի տրանսֆերը ձեռք բերելու համար:
Դե Գուզմանը Լաուդրուպի հետ աշխատել է «Մալյորկայում», ինչի համար նախորդ ամառ «Սուոնսին» գլխավորած մարզիչը բաց չթողնեց կիսապաշտպանին վարձակալելու հնարավորությունը:
Անցած շաբաթ ֆուտբոլիստը հերթական փայլուն խաղն անցկացրեց՝ դառնալով դուբլի հեղինակ:
-Նա մինչև մրցաշրջանի ավարտը կմնա թիմում, իսկ հետո տեսնենք ինչ կլինի: Իհարկե, ես ցանկանում եմ պահել նրան: Հուսավ եմ՝ մեզ կհաջողվի համաձայնության գալ «Վիլյառեալի» հետ,- ասել է Լաուդրուպը:
BBC