• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ստերլինգը նոր պայմանագիր ստորագրեց «Լիվերպուլի» հետ

Ռահիմ Ստերլինգ և Բրենդան Ռոջերս«Լիվերպուլը» պաշտոնապես հայտարարեց, որ 18-ամյա Ռահիմ Ստերլինգը նոր, երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

«ՔՊՌ»-ի սանը «Էնֆիլդ» էր տեղափոխվել 2010թ-ին և այդ պահից լուրջ առաջընթաց է ունեցել: Մարտ ամսին Ստերլինգը առաջին անգամ դաշտ դուրս եկավ «կարմիրների» հիմնական կազմում, իսկ նոյեմբերին նորամուտը նշեց Անգլիայի ազգային հավաքականում:

Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ Ստերլինգը դարձել է Ռոջերսի թիմի առանցքային խաղացողը: Ռահիմը «Լիվերպուլում» մասնակցել է արդեն 25 խաղի:

-Սա երազանքն է յուրաքանչյուր 18-ամյա պատանու: Ես ուղղակի երախտապարտ եմ, որ գտնվում եմ այսպիսի մեծ ակումբում: Ինչպես ասում է մարզիչը, ես դեռ չեմ էլ սկսել ինչ որ բանի հասնել: Ամեն ինչ առջևում է,- ասել է Ստերլինգը: