Ռահիմ Ստերլինգի գործակալը հերքել է լուրերն այն մասին, որ անգլիացի վինգերը կարող է այս ամառ հեռանալ «Չելսիից»:
«Չելսին» Ստերլինգին ձեռք բերեց «Մանչեսթեր Սիթիից» անցյալ ամառ 45 միլիոն ֆունտով, սակայն «Սթեմֆորդ Բրիջում» Ռահիմը ոչ մի կերպ մոտ չէ այն մարզավիճակին, որով հայտնի էր նախորդ մրցաշրջաններում:
Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 18 խաղերում Ստերլինգը խփել է ընդամենը 4 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում, իսկ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ռահիմը կարող է հեռանալ «Չելսիից» այս ամառ:
Ստերլինգի հավակնորդները եղել են «Արսենալը», որի գլխավոր մարզիչ Միկել Արտետան Ռահիմին ճանաչում է «Սիթիում» աշխատելու ժամանակներից, սակայն իրականությունն այն է, որ 28 ամյա խաղացողը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ:
«Ստերլինգը դժգոհություն չի հայտնել և երկարաժամկետ պայմանագիր ունի «Չելսիի» նոր սեփականատերերի հետ, և դա չի վերանայվի առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Նա ցանկանում է զարգացնել այն հաջողությունները, որոնք նա ունեցել է նախորդ մրցաշրջաններում», – ասել է ֆուտբոլիստի խոսնակ Քելլի Հոգարտը Football.London-ին: