«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Ստեֆան Սավիչը խորհուրդ է տվել հարձակվող Ստեֆան Յովետիչին տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս երկու խաղացողները միասին հանդես են գալիս Չեռնոգորիայի ազգային հավաքականում և «Ֆիորենտինայում»:
Ֆիորենտինայի 22-ամյա ռմբարկուին հետևում են շատ թոփ ակումբներ, այդ թվում նաև «Արսենալն» ու «Մանչեթեր Սիթին»: Սավիչը, ում կարիերան Մանչեսթերում չստացվեց, խորհուրդ է տալիս Յովետիչին կարիերան շարունակել հենց «Սիթիում»:
-Յովետիչը կարող է հանդես գալ թոփ ակումբներից որևիցե մեկում: Հուսամ, որ այդպես էլ կլինի, որովհետև նա իմ ամենամոտ ընկերներից մեկն է:
Ես նրան խորհուրդ եմ տալիս «Սիթին»: «Սիթին» զարգացող թիմ է, Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը: Նրանք տիտղոսներ կնվաճեն և հանդես կգան Չեմպիոնների Լիգայում յուրաքանչյուր մրցաշրջան:
Ստեֆանը 5 տարվա փորձ ունի: Նա ի վիճակի է խաղալ Սերխիո Ագուերոյի և Կարլոս Տևեսի կողքին,- հայտնել է Սավիչը: Daily Mail