Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Բրիտանիա» մարզադաշտում, ուր «Ստոկ Սիթին» հյուրընկալել էր առաջատար «Չելսիին»:
Ժոզե Մոուրինյոյի սաները վստահ հաղթանակ տարան դաշտի տերերի նկատմամբ: «Կապույտների» հաղթանակն իրենց գոլերով հնարավոր դարձրին Ջոն Թերրին և Սեսկ Ֆաբրեգասը:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 42 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Թերրի՝ 2ր, Ֆաբրեգաս՝ 57ր: