Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի այսօրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ «Բրիտանիա» մարզադաշտում: «Լիվերպուլը» հյուրընկալվեց 10-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ստոկ Սիթիին»:
Խաղի 2-րդ րոպեին դաշտի տերերի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն անվրեպ իրացրեց «կարմիրների» ավագ Սթիվեն Ջերարդը: Ընդամենը 3 րոպե հետո «Ստոկը» կարողացավ հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ջոնաթան Ուոլթերսը՝ 1:1: Իսկ արդեն 12-րդ րոպեից «Լիվերպուլը» զիջում էր հաշվի մեջ: Տանտերերին առաջ մղեց Կենուայն Ջոնսը՝ 2:1:
Երկրորդ խաղակեսի սկզբին «Ստոկը» ևս մեկ գնդակ ուղարկեց Ռեյնայի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ջոնաթան Ուոլթերսը՝ 3:1: Հաշիվը պահպանվեց մինչև խաղավարտը և «Ստոկ Սիթին» տարավ անչափ կարևոր հաղթանակ:
Այս հաղթանակից հետո «Ստոկ Սիթին» շրջանցեց «Լիվերպուլին» և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Գոլոր. Ջերարդ՝ 2ր (11մ), Ուոլթերս՝ 5ր, Ջոնս՝ 12ր, Ուոլթերս՝ 49ր